Դենիել Ռեդքլիֆը հերքել է կորոնավիրուսով վարակվելու լուրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News    

Ռեդքլիֆ

Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը հերքել է իր մոտ կորոնավիրուսի առկայությունը։

Twitter-ում BBC-ի կեղծ էջը ապատեղեկատվություն է տարածել  30-ամյա դերասանի մասին, ինչը մեծ արձագանք էր գտել օգտատերերի շրջանում։

«Հրատապ լուր: Դենիել Ռեդքլիֆի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: Դերասանը առաջին հանրային մարդն է, որի մոտ պաշտոնապես հաստատվել է վարակը»,- ասված է հրապարակման մեջ։

BBC-ի կեղծ հաշիվն արգելափակվել է: