Թալանածը կոպեկ-կոպեկ կամավոր բերեք, չբերեք, բերման կենթարկենք. Փաշինյանը՝ նախկիններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Նիկոլ

Տաթևում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Սերժ Սարգսյանի՝ Արցախի թեմայով անդրադարձից։

«Շատ ուրախ եմ, որ Սերժ Սսրգայանը դատավարության առաջին օրը նման հայտարարություն արեց: Այն, ինչ հիմա կասեմ, տարիուկես է՝ առիթ եմ ման գալիս, որ ասեմ, բայց արգելակներ կան, իսկ այդ հայտարարությունից հետո ուրախ եմ, որ այդ առիթն ընձեռվեց», - ասել է Փաշինյանը, ապա նաև նկատել, որ Հայաստանը ձեռք է բերել «ASA AKA» հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք փաստում են, որ այսօր ՀՀ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում:

«Որևէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել «SU-30 SM» գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու: Էսօր արդեն 43 զորամասում զինվորներն ուտում են արժանապատիվ սնունդ: Ինչի՞ Արցախ պահելը ձեր օլիգարխական քեֆերի վախտ ոտի վրա թանկարժեք արաղներով կենաց խմե՞լն ա», - ասել է Փաշինյանը, ապա նաև դիմել նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ իրենց թալանածը պիտի վերադարձնեն պետությանը:

«Եվրոպացիների փեշերի տակ չեք «պախկվի», կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործում դնեք: Խորհուրդ եմ տալիս՝ կամավոր բերեք, չբերեք, բերման կենթարկենք, որ եվրոպաներում ուզում եք պախկվեք», - ասել է նա: 

Փաշինյանը նաև նշել է, որ այսօր զինվորի ինքնազգացողությունն է փոխվել, քանի որ նաև զենքերն են փոխվել ու այսօր զինվորը նոր զենք ունի:

«Յուղը վրեն ավտոմատներով են կանգնում և ոչ թե 70 եսիմ որ թվի», - ընդգծեց Փաշինյանը: