47-ամյա տղամարդը փորձել է բացահայտ հափշտակել անցորդ կանանցից մեկի դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News   

Լինի փողոցում, թե բակում, ոստիկանի ներկայությունն ինքնին կանխում է իրավախախտումը: Հատկապես մարդաշատ վայրերում իրավապահներն ավելի զգոն են, աչալուրջ, ինչը հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հենց հանցանքի վայրում:

Մարտի 9-ին Մոսկովյան փողոցում այդպես էլ եղել էր: Օրը ցերեկով մի տղամարդ փորձել էր բացահայտ հափշտակել անցորդ կանանցից մեկի դրամապանակը:
Կինն օգնություն էր կանչել, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն էլ Թամանյանի արձանի մոտ նկատելով դրամապանակը ձեռքին փախչող տղամարդուն, հետապնդել էին, բռնել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Բաժնում ոստիկանները պարզեցին կասկածյալի ինքնությունը. Արշակունյաց պողոտայի բնակիչ էր` 47 տարեկան:
Տուժողից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: