Թուրքիայում գործազրկությունը կորոնավիրուսի պատճառով ավելի է աճելու․ Փայլան 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

փայլան

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից հետո գրառում է արել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քաղաքացու ախտորոշման թեստի արդյունքները դրական են եղել: «Կորոնավիրուսի համաճարակից ժողովրդին պաշտպանելու համար ցանկացած միջոց պետք է ձեռնարկվի։ Այդ համաճարակը տնտեսությանն էլ է հարվածելու։ Էկոնոմիկայի նախարարը  ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ որևէ հայտարարություն չարեց։  Իրավիճակը լուրջ է, իսկ նախարարը՝  անլուրջ»,- նշել է հայ պատգամավորը։ Փայլանը նշել է նաև, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Թուրքիայում գործազրկությունը, որը այժմ բավական բարձ մակարդակի վրա է, ավելի է աճելու։