Սպանության մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

հասարակական

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.00-ին, Մաշտոցի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Միսակ Լ.-ն, որը 2011 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ ՆԳՆ Ամուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Միսակ Լ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: