ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
«Կարծում եմ՝ Սյունյաց նահապետական աշխարհում նա քարոզելու բան չունի...»։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի քարոզարշավին:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Հետաքրքիր է՝ նա ինչի՞ քարոզ է անելու...
Կարծում եմ՝ Սյունյաց նահապետական աշխարհում նա քարոզելու բան չունի...
Բայց նա ի՞նչ գործ ունի աշխատանքի ժամին՝ ուղղաթիռում:
Գետնի վրա կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի խնդիրները լրիվ լուծել է ու արդեն երկնքի՞ց է կառավարում համակարգը:
Մենակ չասեք, որ արձակուրդում է, որովհետև ես էլ կասեմ՝ «տո լավ է»...
Թո բա թե ինքն այդ ուղղաթիռում տեղ է զբաղեցրել՝ որպես քաղաքացի Արայիկ Հարությունյան...»։