Եսայանին զանգել են, հայհոյել և սպառնացել, որ չքննադատի Փաշինյանին․ դիմել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

եսայան

«Դիմում եմ ԱԱԾ-ին և ոստիկանությանը»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտա Եսայանը։ 

«Հենց նոր, ժամը 16․51-ին զանգահարեց մեկը, տղամարդու ձայն է, հարցրեց՝ Մարգարիտա՞ն է, ասացի՝ այո, և այդ անձը սկսեց ինձ հայհոյել և սպառնալ , որ «հերիք ա փաշինյանին» քննադատեմ, իրականում այս միտքը շատ գռեհիկ և փողոցային բառամթերքով էր համեմում․․․
Զսպեք ձեր մարմնի մասերի հանդեպ անթաքույց սեր ունեցողներին՝ Նիկոլի ընկերներ...
Սիրո և համերաշխության, չէ մի չէ․․․»,- ասված է գրառման մեջ։