Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Բադասյանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
 
Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մասին:
 
Կարևորելով սահմանադրական բարեփոխումները՝  նախագահ Սարգսյանն ասել է, որ Սահմանադրությունը ժամանակի մարտահրավերների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Նախագահի խոսքով՝ Սահմանադրության ցանկացած փոփոխություն, կատարելագործում պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա՝  նպաստելով մեր պետության անցնցում, բնականոն զարգացմանը: