Վան Գոգի կտավներից մեկը վաճառվել է 15 մլն եվրոյով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

.

Հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի «Գյուղացի կինը խրճիթի դիմաց» (Paysanne devant une chaumière) կտավը վաճառվել է 15 մլն եվրոյով: Կտավը գնել է հավաքորդը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Կտվաը վաճառվել է Մաաստրիխտ քաղաքում տեղի ունեցած TEFAF արվեստի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Կտավը Վան Գոգը հեղինակել է 1885-ին: Այն գյուղական տոնավաճառում 1967-ին վաճառվել է 4 ֆունտ ստերլինգով, իսկ մեկ տարի անց՝ 45 ֆունտով Լոնդոնում: Անցյալ դարի 70-ականներից սկսած նկարն վաճառքի են հանել Sotheby's աճուրդի տանը: Վերջին անգամ այն գնվել է ԱՄՆ-ում 2001թ.՝ 1.7 մլն դոլարով:

Նիդեռլանդական Մաաստրիխտում TEFAF ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 15-ը: