Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

.

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի  և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը: Գործի մակագրումը տեղի է ունեցել քիչ առաջ։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը Հրայր Թովմասյանի սանիկն է։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նրանց վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել մարտի 9-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում