Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի պիկը անցյալում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

կորոնավիրուս

Նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի պիկն արդեն անցյալում է։ Այս մասին տեղեկացնում է Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ներկայցուցիչ Մի Ֆենը, հայտնում է РиаНовости-ն։

Այս պահին, բացառությամբ Ուհանի, Չինաստանի Հուբեյ նահանգում արդեն մեկ շաբաթվա կտրվածքով չի գրանցվել կորոնավիրուսի վարակի նոր գրանցված դեպքեր։ 

«Հուբեյում կորոնավիրուսի գրանցված 7 նոր դեպք կար»,- նշել է Մի Ֆենը ճեպազրույցի ընթացքում։ 

Հանձնաժողովի ներկայացուցիչը հավելել է, որ նոր պացիենտները գնալով քչանում են․ համաճարակը մնում է համեմատաբար ցածր մակարդակին։

«Անհրաժեշտ է հիվանդների բուժումը և նրանց փրկելու հարցը դնել առաջնային տեղում, չկորցնել ողջամտությունն ու չթուլանալ»,- նշել է նա։