Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում. Գորգիսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեսանյութ է հրապարակել Էջմիածին քաղաքից, որտեղ երևում է՝ ինչպես են շտապօգնության բազմաթիվ մեքենաներ ազդանշանային համակարգը միացրած ընթանում։

«Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում»,- գրել է պատգամավորը։

Մարտի 12-ին հայտարարվել է կորոնավիրուսով հիվանդացության ևս 3 դեպքի մասին։ Վարակակիրները ժամանել են Իտալիայից։ Հիվանդներից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ է, նա մասնակցել է որդու նշանադրության արարողությանը։ Վարակակրի հետ շփում ունեցած 57 քաղաքացիներն արդեն մեկուսացվել են։