Կոչ եմ անում վարչապետին պետական մարմինների աշխատանքը բերել արտակարգ իրավիճակի․ Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարության բոլոր մարմիններն անցում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Իտալիայում այս մահաբեր վիրուսի պատճառով մահվան դեպքերն ավելանում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օրով փակում է Եվրոպայից մուտքը ԱՄՆ տարածք։
Եվ առհասարակ, ամբողջ աշխարհում իրականացվում են արտակարգ միջոցառումներ՝ այս չարիքի դեմ պայքարելու համար։ Կոչ եմ անում Հայաստանի վարչապետին չեղարկել իր արձակուրդը, վերադառնալ իր պարտականությունների անմիջական կատարմանը, պետական մարմինների աշխատանքը բերել արտակարգ իրավիճակի և ձեռնարկել հնարավոր բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր երկիրը հնարավորինս անվտանգ պահելու համար։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը Հայաստանի ժողովրդին տեղ հասցնելու խնդիր ունի։ Քարոզարշավը կարելի է անցկացնել ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերի միջոցով։ Միաժամանակ հորդորում եմ իրավասու մարմիններին ստեղծել օպերատիվ շտաբ և պարբերաբար հանրությանը տեղեկացնել վերահսկվող իրավիճակի մասին՝ ժողովրդին զերծ պահելով խուճապային տրամադրություններից»։