Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՍԴ նախագահը կոչ է անում քաղաքացիներին չմասնակցել ՍԴ նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել է ձեռնպահ մնալ մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց։ Նա հաշվի է առել երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիկսերը։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։

Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել դրա ընթացքին», - նշված է հայտարարության մեջ։