Նարինե Աբգարյանն ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

նարինե

Ըստ The Guardian պարբերականի՝ ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի՝ անգլերեն թարգմանված «Երկնքից երեք խնձոր ընկավ» (Three Apples Fell from the Sky) վեպը, որն 13 լեզվով է թարգմանվել, ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում:

«Ապրում ենք արագընթաց կյանքով՝ հազիվ հասցնելով խոսել միմյանց հետ, հարցնել, թե ինչպե՞ս են ընթանում գործերը: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ երիտասարդները անուշադրության են մատնում մեծերին»,- ասում է նա:

Նարինե Աբգարյանը հայտնի դարձավ հատկապես «Մանյունյա» ինքնակենսագրական վեպի հրապարակումից հետո։

2015 թվականի օգոստոսին հայրենական գրականության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Նարինե Աբգարյանը ճանաչվել է Ալեքսանդր Գրինի անվան ռուսական գրական մրցանակի 2 դափնեկիրներից մեկը: