Ցավոք սրտի հայ-ադրբեջանական շփման գծում շարունակվում են հրաձգության դեպքերը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

Զախարովա

«Ցավոք սրտի շփման գծում շարունակվում են հրաձգության դեպքերը, ինչի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ ուժի գործադրումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելուն»,- հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին խոսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է:

Զախարովան ցավակցություններ  է հայտնել զոհերի հարազատներին՝ նշելով, որ ռուսական կողմը շարունակելու է հետևել իրադարձություններին և տալ մեկնաբանություններ: