Հ1-ի օրենքով հատկացված անվճար եթերաժամից օգտվելու հայտ ենք ստացել «Կամք» նախաձեռնությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

.

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ» քարոզչական կողմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

««ՈՉ» քարոզչության կողմն ի սկզբանե ձևավորվել է որպես հարթակ՝ «Այո»-ն բացառող տիրույթում գործող բոլոր այն հասարակական-քաղաքական միավորների համար, որոնք ունեն հանրությանն ուղղված ասելիք։

Ուրախ ենք արձանագրել, որ մեր հայտարարած ձևաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. Հանրային Հեռուստատեսությամբ մեզ օրենքով հատկացված անվճար եթերաժամից օգտվելու հայտ ենք ստացել «Կամք» նախաձեռնությունից (լիազոր ներկայացուցիչ՝ Վահագն Չախալյան), և այսօր ու վաղը ժամը 20:00-ին Հանրայինի եթերում կարող եք դիտել գործընկերների պատրաստած քարոզչական հոլովակը։ Նույն հասարակական-քաղաքական միավորը ներկայացրել է նաև քարոզչական պաստառների հայտ»։