Հնարավորինս սահմանափակել այցելությունները զորամասեր, հոսպիտալներ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

.

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ հորդորում ենք. հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝

ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ),  խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ: