«Թիվ 2 պոլիկլինիկայում ժամը 9-ից հետո չկա ջերմստուգողը, կուտակված հերթ է»․ ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

հերթ

«Առողջապահության նախարարությունը հորդորում է խնդրի դեպքում դիմել պոլիկլինիկա. թիվ 2 պոլիկլինիկայում առավոտյան ժամը 9-ից հետո չկա ջերմստուգողը, կա կուտակված հերթ»,-այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Քաղաքացիական աջակցության միջազգային կենտրոնի հիմնադիր Արևիկ Նավոյանը:

«Մտնում ես, հիշեցնում իրենց աշխատանքային ժամերը (մանավանդ այս պայմաններում), ստուգում է երեխայի ջերմությունը` 37°, զարմանքից քար կտրում, բայց վախենում են, որ հիշեցնեն նաեւ պոլիկլինիկայի դերը:

Մաշկաբանը հրաժարվում է ստուգել ցանը, ինֆեկցիոնիստը դժգոհում, թե պիտի վերեւ չթողնեին ջերմություն ունեցող երեխային: Հետո ես` լեզվաբանս, հիվանդության ախտանիշներից սկսած, զարգացման փուլերով վերջացրած, ողջ տերմինալոգիայով բացատրելուց հետո, ինֆեկցիոնիստը ստուգում է, տալիս նույն եզրակացությունը, ինչին որ ես եզրահանգել էի ինտերնետը քչփորելուց:

Ասածս ինչ է` հույս չդնեք Հիպոկրատին երդում տված, «բերանում լեզուն կծած» մասնագետներին, իրենք էլ են մարդ ու սիրում են կյանքը: Կրեք սոցիալական պատասխանատվություն` չվնասել այլոց առողջ ապրեlու իրավունքը: Սիրե՛ք Ձեր մերձավորին, ինչպես Ձեր անձը»: