Ուսումնական հաստատություններում դասերը կդադարեցվեն մինչև մարտի 23-ը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News     

Նիկոլ

Ոչ մի ողբերգություն չկա, եթե մենք հանդիպելիս սկսենք իրար ձեռքով չբարևել, Էլ չեմ ասում իրար տեսնելիս համբուրվելով չբարևել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հո ոստիկան չե՞նք դնելու ասենք՝ ով որ իրար տեսնելուց համբուրելով է բարևում, բերման ենթարկենք։ Սա շատ ավելի արդյունավետ միջոց կլինի կորոնավիրուսի կանխարգելման համար»,- հավելել է նա։

Ըստ Փաշինյանի՝  այսօր կորոնավիրուսի վերաբերյալ լավ նորություններ են սպասվում․

«Այսօր կհետազոտվեն դեռևս մարտի մեկին մեկուսացված մեր հայրենակիցները, մեծ հավանակություն կա, որ նրանց մոտ աշխտորոշումը կլինի բացասական ու նրանց կուղեկցենք տները»։

Նա նշել է նաև, որ մինչև մարտի 23-ը դասերը կրթական հաստատություններում դասերն ու աշխատանքները կդադարեցվեն։

«Մարտի 18-ին, 19-ին կրկին կանդրադնառնանք այս թեմային, եթե լինի անհրաժեշտություն, էլի կերարաձգենք», - ասել է վարչապետը։