Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ կառավարության անդամները թերագնահատում էին խնդրի լրջությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

աշոտյան

«Ժողովրդի գրպանը պրոբլեմները չգցեք: Լուծեք դրանք»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գարռում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտոյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ախտահարված երկրներից ժամանած մարդկանց ժամանակին կարանտին չարեցիք ու ուղարկեցիք տներով:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ուսումնական հաստատությունները երկար փակելու փոխարեն մի շաբաթով փակեցիք ու հետո քարոզարշավի խաթր նորից բացեցիք:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ աշխարհում լրջագույն միջոցներ են ձեռնարկվում վարակի դեմն առնելու համար, իսկ ձեր կառավարության անդամաները շարունակաբար թերագնահատում էին խնդրի լրջությունը:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ այս ընթացքում հազարավոր բուկլետներ եք ձեռքից ձեռք բաժանել երկրի տարբեր բնակավայրերում:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ փոխանակ ժամանակին դադար վերցնեիք, մարդկանց հավաքում էինք զանգվածային միջոցառումների քարոզարշավի համար ու հերթով ձեռք էիք սեղմում:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ձեր իբր ստույգ տեղեկություններ հաղորդելու համար հատուկ բացած կայքը երեկ օրվա կեսը չէր աշխատում:

Քաղաքացիները մի բանում են մեղավոր, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ:

Ժողովրդի գրպանը պրոբլեմները չգցեք: Լուծեք դրանք: Դուք եք իրավիճակի համար գլխավոր պատասխանատուն»: