ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է մարտին համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները։
«Իսկ ապրիլին կայանալիք համերգների ժամկետների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։
Թանգարանի ցուցասրահները կշարունակեն աշխատել իրենց բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10։00-16։30 (բացի չորեքշաբթիից)»,- ասված է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։