Ո՞ր կայքերն են վստահելի կորոնավիրուսի մասին ինֆորամացիա ստանալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կեղծլուրեր

Ամբողջ աշխարհում կան բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք հրապարակում են կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ։ Նրանք հանդես են գալիս իբրև պաշտոնական աղբյուրներ։ 

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է պաշտոնական այն աղբյուրները, որոնք կտրամադրեն ստուգված և ճշգրիտ տեղեկություն հիվանդության մասին։

1.  Առողջապահական համաշխարհային կազմակերպություն who.int
2.   Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝ coronavirus.jhu.edu և worldometers.info
3.  ՀՀ Առողջապահության նախարարություն moh.am
4.  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ ncdc.am
5.  Կորոնավիրուսի մասին Հայաստանում տարածվող ապատեղեկատվությունների մասին հերքումները կարող եք գտնել Տեղեկատվության ստուգման կենտրոնի (Infocheck.am) COVID-19 բաժնում։
 
Որպես պաշտոնական տեղեկատվություն այլ աղբյուներ նշված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքյան էջերը։