Ոչ թե պետք է թու-թու-թու ու «պրիկոլներ» անեին, այլ օպերատիվ շտաբ ձևավորեին․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Ոչ թե պետք է թու-թու-թու ու «պրիկոլներ», հումորներ անեին, այլ օպերատիվ շտաբ ձևավորեին: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով առողջապահության նախարարության՝ ընդդեմ կորոնավիրուսի տարածման ու կանխարգելման իրականացրած աշխատանքներին՝ նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վարակի նկատմամբ վերաբերմունքն անլուրջ է եղել, և զարհուրելի կլինի, եթե վարակված անձնաց թվերը մեծանան: Խանութները սրբել ու խուճապի մատնվել պետք չէ: Պետք չէ նաև մարդկանցից ոչինչ թաքցնել, որովհետև երբ որ իրազեկված ես, նաև պաշտպանված ես»,- նշեց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։