Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուսը հաստատվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News         

Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուսի առկայության առաջին թեստը դրական է։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ գրել է O Dia պարբերականը։  Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով վարակվել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի հանրային հաղորդակցության քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենը, ինչից հետո նախագահը որոշել է թեստ հանձնել։

Մարտի 12-ին Բրազիլիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել էր 76-ի։ Հիվանդածության մեջ կասկածվում է 1427 մարդ։

 Հարավային Ամերիկայում երկիրը գլխավորում է վարակակիների ցանկը։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահի և երկրի առաջին տիկնոջ հետ մարտի 6-ին հանդիպել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։