Բիլ Գեյթսը լքել է Microsoft-ի տնօրենների խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News       

Գեյթս

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը լքում է ընկերության տնօրենների խորհուրդը։ Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարությունում։ Գրել է РИА Новости։ 

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, Գեյթսն այդ քայլին է գնացել, որպեսզի «ավելի շատ ժամանակ հատկացնի բարեգործության ոլորտում իր առաջնահերթություններին, ներառյալ՝ համաշխարհային առողջապահությունը, զարգացումը, կրթությունը, և նրա համար, որպեսզի ակտիվ մասնակցի կլիմայի փոփոխության դեմ պայքարին»:

Ընկերության հիմնադիրը կշարունակի աշխատանել տեխնոլոգիաների հարցով գլխավոր տնօրենի խորհրդատուի պաշտոնում։

2014 թ․Բիլ Գեյթսը թողել էր Microsoft-ում տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը։