Վաշինգտոնի եկեղեցիներից մեկի քահանաների մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

աշխարհ

Ըստ Վաշիգտոնի Ջորջթաունի Քրիստոսի եկեղեցու անդամների հաղորդման՝ եկեղեցու 3-ից ավելի անդամների մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Հինգն արդեն վարակվել են, որոնց թվում են քահանաները և եկեղեցու երգեհոնահարը: Հարյուրավոր եկեղեցականներ կարանտինի տակ են։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ 

Եկեղեցու քահանաներից Հայր Թիմոթիի մոտ առաջինն է կորոնավիրուս հայտնաբերվել։ Պարզվել է, որ նա շփվել է մոտ 550 մարդու հետ, որոնց հորդորվել է ինքնամեկուսացվել։ 
200-ամյա հնության եկեղեցին անորոշ ժամկետով չեղարկել է բոլոր ծառայություններն ու միջոցառումները։