Առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել լրահոսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News      

ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  

«Կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված՝ երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ սահմանված կարգով: Լրատվամիջոցներին խնդրում ենք «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին»: