«Աերոֆլոտը» Եվրոպա ուղղությամբ կրճատում է թռիչքների քանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News       

Աէորֆլոտ

Ռուսական խոշոր ավիաընկերությունը` «Աերոֆլոտ»-ը կրճատում է դեպի Եվրոպա թռիչքների քանակը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարված է ընկերության պաշտոնական կայքում:

Ըստ կայքի հաղորդագրության՝ Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է չվերթները Եվրոպական միության, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ:

Մինչ այդ սահմանափակվել էին չվերթերը Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ:

«Աերոֆլոտ»-ը փոփոխություններ կմտցնի Մոսկվայից Եվրոպա թռիչքային ծրագրում: