Միշուստինը կորոնավիրուսի դեմ պայքարում տվել է մի շարք ցուցումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսով վարակի դեմ պայքարի մի շարք միջոցառումներ: Կառավարության ղեկավարը համապատասխան ցուցումները տվել է մարտի 12-ին կայացած խորհրդակցությունից հետո:

Մասնավորապես, Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել բուժհիմնարկներին` կորոնավիրուսով վարակի ախտորոշման և դրա բուժման դեպքերի ալգորիթմի մասին:

Արդյունաբերության և առևտրի նախարարությունը պետք է զեկուցի կորոնավիրուսի կանխարգելման համար պաշտպանիչ և ախտահանման միջոցների արտադրության ծավալի մասին, իսկ ԱԴԾ-ին, ՆԳՆ-ին և Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է մշակել Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանին գտնվող օտարերկրացիների սահմանն անցնելու մասին որոշման նախագիծ:

Հանձնարարականների կատարման վերջնաժամկետը մարտի 16-ն է: