Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը 10-րդ անգամ հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Արամ

Կիսաթեթև քաշային կարգում WBC International Silver վարկածով նախկին չեմպիոն Արամ Ավագյանը ԱՄՆ-ում բռնցքամարտի 10-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և հերթական հաղթանակը տոնել։ Նա հաղթել է մրցավարների որոշմամբ` 77:74, 76:74, 75:75  հաշվով:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի մրցակիցը Դոմինիկյան Հանրապետությունից Դագուվերտո Ագուերոն էր: