ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Արարատի մարզում մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմանում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Գ.-ի վարած Volkswagen Passat և 38-ամյա Արման Ջ.-ի Opel Astra մակնիշների ավտոմեքենաները: Այդ մասին shamshyan.com-ը:
Բախման հետեւանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշները և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը: