ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49 կմ-ում դեպի Երևան ընթանալիս բախվել են անհայտ մակնիշի և համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Միրումյանի վարած Վազ 2121 մակնիշի 72 MՏ 722 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողի և ավազի կույտերին, այնուհետև բախվել ճամփեզրին գտնվող «Վանիկ Կարապետյան» ԱՁ-ին պատկանող, սակայն չգործող սննդի տաղավարին և հայտնվել ծառերի մեջ։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Մաքրավան գյուղի բնակիչներ, 54-ամյա Մ. Ն-ն, 57-ամյա Ա. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հովիկ Դանիելյանը տեղում մահացել է։
Բախումից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 01։50-ի սահմաններում «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել վարորդ Ս. Միրումյանը և հայտնել, որ մարմնական վնասվածքներ է ստացել նշված ավտովթարի հետևանքով։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան եղել է կամ Porsche Cayenne կամ Mercedes։