Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել Է Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

կորոնավիրուս

Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային կորոնավիրուսով վարկվելու հետևանքով մահացել Է։

Քաղաքական գործչի մահը վրա Է հասել Ղոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում, ուր նա տեղափոխվել Էր մահվանից երկու օր առաջ:

Կորոնավիրուս Է հայտնաբերվել Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանի եւ առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռըզա Ռահմանիի մոտ: Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի (խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզների արդյունքները: Ընդ որում նրանցից երկուսը՝ Ֆաթեմա Ռահբարը եւ Մոհամադ Ալի Ռամազանին, մահացել են։

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք:
Հանրագումարով հաստատված է 30 դեպք:
Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Աշխարհում վարակակիր է 171 հազար 135 մարդ, մահացածների թիվն անցել է 6 հազար 532-ը, ապաքինվել է 77 հազար 851-ը։  Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 158 երկրում։