Ռոբերտ Քոչարյանը դեռ Էրեբունի ԲԿ-ում է․ հնարավոր է, վաղը դատարան գնա. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Քոչարյան դատական

«Ռոբերտ Քոչարյանը դեռևս «Էրեբունի» ԲԿ-ում է, սակայն հնարավոր է մարտի 17-ի դատական նիստին ներակայանա․ կախված է բժշկի եզրակացությունից», - այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: 

Հարցին, թե արդյոք հետևելո՞ւ են ԲԴԽ-ի կոչին ու վաղվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացնելու, Օրբելյանը պատասխանեց․ «Նման միջնորդությամբ հանդես չենք գալու, քանի որ նպատակահարմար չենք գտնում շաբաթներով հետաձգել Ռոբերտ Քոչարյանի ազատության հարցը՝ հաշվի առնելով, որ դատական նիստերը շաբաթը մեկ են տեղի ունենում»։ 

Օրբելյանը նաև նշեց, որ դատարանից դեռ նիստը հետաձգելու որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն չեն ստացել: