Ֆրանսիայի դեսպանությունը ժամանակավոր դադարեցնում է վիզաների ծառայության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

վիզա

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ժամանակովոր դադարեցնում է վիզաների ծառայության գործունեությունը:

Այս մասին հաղորդագրություն է զետեղված դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և արտակարգ դրության համատեքստում վիզաների ծառայության գործունեությունը դադարեցվում է երեքշաբթի մարտի 17-ից մինչև հետագա ծանուցում: Հետևաբար վիզաների ծառայություն գործերը ներկայացնելու նպատակով վերցված հանդիպումները չեղարկվում են»,-ասված է գրառման մեջ: