Սերգեյ Մեղրյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Բեգինյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Բեգինյանին ազատել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակվել է Սերգեյ Մեղրյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Մեղրյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»։

 Հիշեցնենք, որ Սերգեյ Մեղրյանը նախկին ԲԴԽ անդամ է։