2000-ից ավելի կամավոր պատրաստ են օգնել ՀՀ առողջապահության նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News  

ԱՆ

Առողջապահության նախարարություն աշխատանքներում ներգրավվելու հարցում գրանցվել է 2000-ից ավելի կամավոր։ Այս մասին նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:

Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:

Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը»: