ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը փակ է. որոշ մարզերում ձյուն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 15:46-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի, Անիի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: