Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի. պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

/

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամկետի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ի անցկացրած համաժողովից հետո խաղերը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա:

Մինչ այս Հայաստան Տոկիոյի խաղերի չորս ուղեգիր ունի:

32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին ևկեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիականխաղերը.:

Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնելխաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևիցհիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականիմարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենիկողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում:Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):