Բերման ենթարկված գրպանահատի մոտ միանգամից երկու դրամապանակ է հայտնաբերվել

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Մարտի 17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների աչալուրջ ծառայության շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:

Ժամը 19.30-ի սահմաններում մի տղամարդ ավտոբուսում, օգտվելով նեղվածքից, երկու ուղեւորուհիների պայուսակներից դրամապանակ էր հափշտակել։

Կանայք չէին նկատել, բայց նրա կասկածելի վարքը չէր վրիպել ոստիկանների ուշադրությունից. Աբովյան փողոցում ավտոբուսից իջնելիս բռնել էին եւ, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Իրավապահները բաժնում պարզեցին կասկածյալի ինքնությունը՝ Ամիրյան փողոցի բնակիչ էր, 32 տարեկան։

Տուժողներից ընդունվել է հաղորդում։

Գողոնը հայտնաբերվել է։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։