Կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱԻՆ-ը անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

աին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության:

«Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. [email protected], [email protected]

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը, զանգահարել    012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով: Շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները»,- ասված է հայտարարության մեջ։