Ջավադյանն արձագանքել է ԼՀԿ-ի՝ կորոնավիրուսի պատճառով վարկային արձակուրդ տալու առաջարկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախարահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կից հրապարակելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը ԼՀԿ-ի առաջարկին:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Կից ներկայացնում եմ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը մեր առաջարկությանը՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով կրած վնասների հետ կապված վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։

Տարածեք, որ այն հասնի խնդրի շահառուներին»,-գրել է Մարուքյանը:

կբ