Պարետը անցակետով թույլատրվող մուտքի առանձնահատուկ դեպքերի ցանկ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

Ավինյան

Պարետը համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկների (տարածքների) ցանկը և անցակետով թույլատրվող մուտքի առանձնահատուկ դեպքերը սահմանելու մասին որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով՝

1. Սահմանել՝ Ա․ այն երկրների (տարածքների) ցանկը, որտեղ առկա է համաճարակաբանական լարված իրավիճակ՝ համաձայն հավելվածի․ Բ․ Որպես ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված առանձնահատուկ դեպք սույն որոշման հավելվածով նախատեսված երկներից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը:

2. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին , ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Պարետի 2020 թ. Մարտի 17-ի N 1 որոշման ՑԱՆԿ

 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

2. Իրանի Իսլամական Հանրապետություն

3. Հարավային Կորեա

4. Ճապոնիա

5. Իտալիա

6. Իսպանիա

7. Ֆրանսիա

8. Գերմանիա

9. Շվեյցարիա

10. Դանիա

11. Ավստրիա

 12. Բելգիա

 13. Նորվեգիա

14. Շվեդիա

15. Նիդերլանդներ

16. Միացյալ Թագավորություն»

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84 է։ Մեկուսացված է 444 մարդ, ինքնամեկուսացված՝ 799։

ՀՀ կառավարությունը  երկրում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշում 0ընդունեց:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է կառավարության որոշման մեջ։