Հանրայինին բյուջեից ամսական տրամադրվող 1.200.000 դոլարը բավարար է որակյալ արտադրանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News  

իվետա

«Հանրային հեռուստաընկերությունը լինելու է գերիշխող դիրքում: Բոլորն են հասկանում դրա լսարանը, ծածկույթի մեծությունը և մյուս առանձահատկությունները»:  Այս մասին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով:

«Հանրային հեռուստաընկերության եթերում վճարովի գովազդը մահակ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների համար: Շուկայում առանց այդ էլ անհավասարաչափ բաշխված գումարներն ուղղորդվելու են դեպի Հանրային:

Տոնոյանը վստահեցրել է, որ այս պահին պետբյուջեից Հանրայինին հատկացվող միջոցները բավարար են որակյալ արտադրանք և բարձր աշխատավարձեր ապահովելու համար. «Ամսական 1 միլիոն 200 հազար դոլարն այս ամենի համար բավարար է: Հանրայինի՝ վճարովի գովազդի վերաբերյալ իրավակարգավորումը կասկածի տակ է դնելու մասնավոր հեռուստաընկերությունների գոյության հարցը»,- հավելել է պատգամավորը: