«Լրագրողներ առանց սահմաններին» մտահոգված է համավարակի ֆոնին ՀՀ-ում ԶԼՄ-ների վերահսկմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

լրագրող

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի համավարակի ֆոնին մտահոգություն է հայտնել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների՝ միայն պաշտոնական աղբյուրներից օգտվելու որոշման վերաբերյալ:

«Տեղեկության վերահսկումը չի օգնում համավարակի դեմ պայքարում, սական շշուկներ և վախ է տարածում»,-նշվում է կազմակերպության թվիթերյան էջում:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ-ում մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու մասին նախագիծը:

Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման ևս 6 հաստատված դեպք, ընդհանուր թիվը՝ 84: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապտ Նիկոլ Փաշինյանը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հտել է 200 000-ը, զոհերի թիվը գերազանցում է 7529-ը, ապաքինվել է 81 000 մարդ:

Համաճարակի օջախ Չինաստանում վարակումը տարածումը կանխվել է: Եվրոպայում վարակման օջախ է դարձել Իտալիան, վարակը մեծ տարածում ունի նաև Իրանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում: