Առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի կառավարությունը աջակցություն կցուցաբերի տնտեսությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

/

«Առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի կառավարությունը աջակցություն կցուցաբերի տնտեսությանը»։ Այս մասին ՀՀ վարչապետը հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում:

«Աջակցությունը կլինի մի քանի փուլով։ Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացվի, և այն մի քանի օրվա ընթացքում գործնականում հնարավոր կլինի կիրառել։

Փաշինյանի խոսքով՝ այնպիսի միջոցներ կձեռնարկվեն, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին աջակցություն կլինի, այլև կոնկրետ մարդկանց՝ համոզված լինելով, որ աջակցությունը կհասնի կոնկրետ մարդկանց։

«Ծրագիրը հետևյալն է՝ այն ընկերությունները, որոնք դրամական արտահայտությամբ վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարներն անելու համար, Կառավարությունը այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորի 0 տոկոսով։ Իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով»,- հայտնել է վարչապետը։