ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դիտարկումները դադարեցնում է. Կասպրշիկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Կասպրշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դադարեցնում է դիտարկումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ կայքը:

«Կոնորովիրուսի (COVID-19) տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային և տեղական անձնակազմերի ուղևորությունների սահմանափակումների, ինչպես նաև այլ սահմանափակումների՝ խուսափելու համար անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:

Հաշվի առնելով վերը նշվածը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մոնիտորինգները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործում են սահմանափակումները:

Միաժամանակ,  ես շարունակում են կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ»: