Համաշխարհային բանկի երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

կորոնավիրուս

Համաշխարհային բանկի ենթակայության տակ գործող Վաշինգտոնի կազմակերպության երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտարարել է բանկի ղեկավար Դևիդ Մելպասը:

Կառույցի ղեկավարը նշել է նաև, որ ՀԲ աշխատակիցների մոտ սրանք կորոնավիրուսի առկայության նոր դեպքեր են։

Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հ

Հանրագումարով այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: