«Յուվենտուս»-ի ևս մեկ ֆուտբոլիստ կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ֆուտբոլիստ

Թուրինի «Յուվենտուս»-ի ևս մեկ ֆուտբոլիստ կորոնավիրուսով է վարակվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Նա մարտի 11-ից ինքնամեկուսացվել է:

Նախորդ շաբաթ կորոնավիրուսով էր վարակվել թուրինյան ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանիին:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջինԿենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահությանհամաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհումկորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 207 հազարը: Հայաստանում կորոնավիրուսովվարակման դեպքերի թիվը 102 է, որոնցից 1 հոգի բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

Աղբյուրը՝ «Արմենպրես»: